Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Ագարակի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Սյունիք Ֆուդ» գործարան


Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կարեն Կարապետյանն կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել կոմբինատին աջակցության հնարավորությունները:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետև դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և, վերջիվերջո, հարկեր: Սպասում ենք ձեռնարկության ֆինանսական վիճակի առողջացման, բարելավման վերաբերյալ ձեր առաջարկություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ, Ագարակից վարչապետ Կարապետյանն ուղևորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջայց կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Սյունիք համայնքում կառուցվող «Սյունիք Ֆուդ» գործարանի տարածքում: Ընկերությունը նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ։ Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքը, արտադրության և արտահանման կանխատեսվող ծավալները: Նշվել է, որ ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 210 աշխատատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG