Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է անձը հավաստող ժամանակավոր վկայական ստանալու կարգը


ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել անձը հավաստող ժամանակավոր վկայականի տրամադրման կապակցությամբ:

«Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենցանձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական:

Տեղեկացնում ենք, որ անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական բացառապես տրվում է 2 դեպքում,

1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամնույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ),

2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական:

Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG