Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մոսկվան կարող է առաջնորդել Ղարաբաղի հարցի կարգավորումը»


Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Թայիբ Էրդողան, Մոսկվա, 10-ը մարտի, 2017 թ․
Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Թայիբ Էրդողան, Մոսկվա, 10-ը մարտի, 2017 թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Կրեմլում, իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո, այսօր մասնակցել է նաև ռուս-թուրքական համագործակցության բարձր խորհրդի նիստին:

«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, իր ելույթում, ի շարս այլ հացերի, Էրդողանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, թե որքան ճգնաժամային է իրավիճակը և որքան մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և հավելել՝ իր համոզմամբ, Ռուսաստանը կարող է առաջատարի դերը ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG