Մատչելիության հղումներ

Կայացել է Վիգեն Սարգսյանի և Հունաստանի արտգործնախարարի հանդիպումը


Վիգեն Սարգսյան և Նիկոս Կոցիաս, Երևան, 9-ը մարտի, 2017 թ․
Վիգեն Սարգսյան և Նիկոս Կոցիաս, Երևան, 9-ը մարտի, 2017 թ․

Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտգործնախարար Նիկոս Կոցիասի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ ձևավորվել են համագործակցության հարուստ ավանդույթներ և արդյունավետ մեխանիզմներ:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նախորդ տարեվերջին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի մասին: Իր հերթին, պարոն Կոցիասը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ հունական կողմի պատրաստակամությունը:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG