Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. Այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չի


Արմավիր քաղաքում այսօր, «Ծառուկյան դաշինք»-ի հանրահավաքի ժամանակ, դաշինքի ցուցակը գլխավորող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ներկաներին՝ հավատալ այն մարդուն, այն կառույցին, «ով իրականում գործ է արել, ով ժողովրդի մասին մտածել ու մտածում է»։

«Պետք է հնարավորություն տրվի ժողովրդի մեջքն ուղղելու, որ ժպիտ գա դեմքին։ Ես ձեզ հետ ամեն օր շփվում եմ, նամակները կարդում եմ, օգնում եմ, բայց դուք ճիշտ հասկացեք՝ բարեգործությամբ տնտեսություն չես զարգացնի, տնտեսություն չես պահի, ես էլ ձեզ եմ սիրում, դրա համար ուզում եմ միշտ օգտակար լինել», - իր ելույթում ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Ես ասում եմ այն, ինչ-որ անելու ենք։ Այս ստեղծած անունը, հարգանքը ես պահելու եմ։ Ինձ ասում են՝ «պարոն Ծառուկյան, հետ չկագնեք»։ Ես ասում եմ՝ «սիրելի ժողովուրդ, ես հետ չեմ կանգնել»։ 2015 թվականին հեղափոխություն էր, արյուն էր թափելու, պատասխանատվությունն իմ խղճի առաջ էր լինելու։ Ես ասել եմ՝ «իմ թիմակիցներին մի կպեք, ժողովրդից արյուն չթափվի, ես պատրաստ եմ պատասխան տալու, եկեք ստուգեք, ինչ ուզում եք արեք»։ Չեմ ուզեցել, որ որևիցե մեկի մատը փուշ մտներ, եթե ես այդ մարդը լինեի, ուրեմն կասեի՝ «առա՛ջ, ժողովուրդ», բայց ես ասել եմ՝ «ո՛չ, ես մեղքի տակ պետք է չմտնեմ։ Իմ ժողովրդի մատից պետք է արյուն չթափվի»։ Այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չի։ Ոչ մեկին մի լսեք՝ ծանոթ, բարեկամ, պատգամավոր, մարզպետ, նախարար, այլ դուք հավատացեք այն մարդուն, այն կառույցին, ով իրական կյանքում գործ է արել, ով ժողովրդի մասին մտածել է ու մտածում է։ Ձեր ձայնը տվեք այն կառույցին, ում դուք հավատում եք և պահանջեք, այնպես որ, եթե չանեք, մեղավորը դուք եք, ուրիշ ոչ մեկինց պահանջելու բան չունեք»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG