Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դարձավ 70 տարեկան


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ

Այսօր լրանում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանի առթիվ Արամ առաջին Վեհափառին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ձեր կյանքն աստվածահաճո և անձնվեր ծառայություն է ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն: Ձեր երկարամյա հոգևոր և գիտական գործունեությունը, Մայրավանքի սրբազան կամարների ներքո Ձեր կողմից բարձրացվող աղոթքները ոգևորիչ ուժ և աջակցություն են մեր ժողովրդի զավակների համար: Այն անդադրում ջանքերը, որ ծավալում եք ի շահ ազգապահպանության և մեր պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման, Ձեզ արժանացրել են ամենաբարձր հարգանքի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG