Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ասված է հաղորդագրությունում: