Մատչելիության հղումներ

Վարույթ է ընդունվել զորակոչից խուսափելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառքի առիթով հարուցված քրգործը


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ մի շարք անձինք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած իրենց զավակներին ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարեկետումներ ստանալու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի երկու բնակչի տրամադրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որի դիմաց վերջիններս համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով իրականացրել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ ստանալու հարցերը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG