Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին


ՄԻՊ Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Վահան Շիրխանյանին:

«Երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը:

Հաշվի առնելով այդ մտահոգությունները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:

Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգի միջոցով: Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրութությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG