Մատչելիության հղումներ

Շիրխանյանը պահվում է կալանվածների համար նախատեսված բավարար պայմաններում․ ԱՆ ՔԿՎ


Վահան Շիրխանյան, արխիվ

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն արձագանքել է Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ իր պաշտպանյալին վատ պայմաններում պահելու մասին հայտարարությանը:

«Մարտի 5-ին զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի:

Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, և այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը»,- հաղորդում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG