Բարաք Օբամայի նախագահության օրոք պաշտոնավարած ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները հերքել են ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ Օբաման հանձնարարել է գաղտնալսել իր հեռախոսազրույցները 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները ավելի վաղ հերքել էր նախկին նախագահի խոսնակը:
Թրամփը, հիշեցնենք, անցած շաբաթավերջին Թվիթերում գրել էր․ - «Սա նոր ուոթերգեյթյան սկանդալ է: Հենց նոր տեղեկացա, որ ընտրություններում իմ հաղթանակից առաջ Օբաման գաղտնալսել է Trump Tower-ը»: