Մատչելիության հղումներ

Օբամայի խոսնակը հերքում է հեռախոսազրույցները գաղտնալսելու՝ Թրամփի պնդումները


ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի մամուլի խոսնակը կտրականապես հերքել է Սպիտակ Տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Դրանց համաձայն, նախընտրական շրջանում Թրամփի հեռախոսազրույցները գաղտնալսվել են Օբամայի անմիջական հրամանով:

«Սա կարող է մի նոր ուոթերգեյթյան սկանդալ դառնալ», - երեկ Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը:

Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քևին Լևիսը, սակայն, հայտարարել է, որ Թրամփի պնդումները «պարզ կեղծիք են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG