Հայաստանի տարածքում այսօր սպասվում է ամպամածություն, մարտի 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, գիշերը բարձրացել է 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: