Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 100 անգամ, արձակվել է 1200 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ձեռքի հակատանկային, հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ ու ենթափողային նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 51 արկ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG