Այսօր ՊՆ վարչական համալիրում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ,պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ուստի անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը առկա իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- մասնավորապես, նշված է ՊՆ հաղորդագրությունում: