Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ առաքելությունը վաղը դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շփման գծի դիտարկումից հետո, 2014թ.

Մարտի 1-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, ասված է ԼՂ արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG