Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են 2017 թվականին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: