Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Այս մասին Թվիթերում հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանը, իր հերթին, Թվիթերում գրել է, որ Ադրբեջանը կանխամտածված սադրանք էր նախաձեռնել շփման գծում, որի կասեցման ժամանակ չեզոք գոտում սպանվել է առնվազն երկու ադրբեջանցի զինծառայող: