Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-ամյակի առթիվ


Ռաիսա Մկրտչյան, արխիվ
Ռաիսա Մկրտչյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Սերժ Սարգսյանը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ, հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Ձեր արվեստն իր անկեղծությամբ և անմիջականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան և վաղուց արժանիորեն նվաճել է ունկնդրի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Նշանակալի է Ձեր ավանդը նաև մանկավարժության ասպարեզում՝ նոր սերնդի արվեստագետներին հայ երգարվեստի ավանդույթներով կրթելու և դաստիարակելու շնորհակալ գործում», - ասված է ուղերձում:

Երգչուհուն ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG