Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հանդիպել է Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային և նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ կազմակերպության ներկայացուցիչները Թաթոյանին ծանոթացրել են 2016 թվականին Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքները, խնդիրներն ու մտահոգությունները:

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկված քայլերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի համաձայն՝ օմբուդսմենն իրականացնում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Օմբուդսմենը նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին, պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG