Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը հրադադարը խախտել է 75 անգամ, այդ թվում՝ ականանետերից և նռնականետերից


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG