Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:

Նախագահը կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Գործադիր տնօրենը ներկայացրել է կենտրոնի գործունեության ռազմավարությունը, գերակա ուղղություններն ու ոլորտները, մինչ այժմ այդ ուղղություններով իրականացված աշխատանքը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար: Նա նաև իր դիտարկումները և մոտեցումներն է ներկայացրել կենտրոնի համար գերակա համարվող առանձին ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կարևորել աշխատանքի հիմքում հստակ և չափելի արդյունքներով ծրագրեր դնելն ու պատրաստակամություն հայտնել՝ ըստ անհրաժեշտության աջակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG