Մատչելիության հղումներ

ԱԱԽ նիստին քննարկվել են առաջիկա ընտրությունների «տեխնիկական ապահովման» հետ կապված հարցեր


Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին:

«Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների մշակման ու ընդունման ուղղությամբ մինչ այժմ իրականացված, ինչպես նաև սահմանված ժամանակացույցի համաձայն դեռևս իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկումից հետո Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ»,- մասնավորապես, նշված է նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG