Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներ․ ԼՂ Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 87․6 տոկոսը


Լեռնային Ղարաբաղ - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 20-ը փետրվարի, 2017թ․

Լեռնային Ղարաբաղում երկուշաբթի օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ ներկայացված Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ կամ մասնակիցների 87․6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686-ը կամ 9․7 տոկոսը, անվավեր է ճանաչվել 2 հազար 202 քվեաթերթիկ կամ 2․8 տոկոսը: Այսօր ժամը 3-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:

Հաղորդվում է նաև, որ քվեարկությանը մասնակցել են 103 հազար 793 ընտրողներից 79 հազար 428-ը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG