Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ ի պաշտպանություն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության։
Իշխանություններին քննադատող հեռուստաընկերության սեփականության շուրջ դատական վեճը շարունակվում է ավելի քան 1.5 տարի։
«Պաշտպանի՛ր խոսքի ազատությունը», SOS, «Ռուսթավի 2»-ը ժողովրդին է պատկանում»՝ այս կարգախոսներով բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց շարքերում ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ էին, հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց։