Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 8-10 աստիճանով


Այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Երևանում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ փետրվարի 18-21-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 8-10 աստիճանով, փետրվարի 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կբարձրանա 7-9 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG