Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում


Այսօր տեղական ժամանակով ժամը 13:36 (Գրինվիչի ժամանակով` 09:36) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, գրանցվել է օջախի 10 կիլոմետր խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.15 աստիճան և արևելյան երկայնության 43.91 աստիճան:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալլ:

Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG