Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ուղիղ հեռարձակում