Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստ է մասնակցել ԼՂ խնդրով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը, սակայն, այդ հանդիպման կոնկրետ ժամեկետների հետ կապված առաջարկներ դեռևս չկան:

Այս մասին, ռուսաստանյան РИА Новости գործակալության հետ զրույցում, ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Այդ գաղափարը հնչել է, երբ ես Մոսկվայում էի: Սերգեյ Վիկտորովիչը [Լավրովը] առաջարկեց անցկացնել նման հանդիպում: Պատասխանեցի՝ խնդրեմ, ես պատրաստ եմ»,- հավելել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG