Մատչելիության հղումներ

Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա, վաղվանից սպասվում են ձյան տեղումներ


Փետրվարի 9-10-ը Հայաստանի առանձին շրջաններում, փետրվարի 11-13-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 9-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 9-10-ը սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 11-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG