Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Մայր Աթոռ


Վարչապետ Կարեն Կարապետյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, արխիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է նաև, որ Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին:

Իր հերթին վարչապետը գոհունակությամբ անդրադարձ է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և կառավարության միջև առկա հարաբերություններին` մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը:

Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը: Խոսվել է նաև երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ամենայն Հայոց Հայրապետը վարչապետին մաղթել է, որպեսզի հաջողություններով պսակվեն հայրենիքի առաջընթացին և ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG