Մատչելիության հղումներ

Շվեդիայի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին


Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը հավաստող վավերագրերին և լուսանկարներին:

Հիշեցնենք, 2010 թվականին Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG