Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 08:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ այրվում է Նորաշեն թաղամասի թիվ 47/2 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի 1-ին հարկի դասասենյակներից մեկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:03-ին: Այրվել է դասասենյակը (մոտ 80 քմ)` գույքով։ Տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում։