Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-11-ը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում փետրվարի 9-10-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-11-ը սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG