Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունը 440 մարդ է ձերբակալել «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով, հաղորդում է պետական «Անադոլու» գործակալությունը:
60 կասկածյալ` հիմնականում օտարերկրյա քաղաքացիներ, ձերբակալվել են մայրաքաղաք Անկարայում, ևս 150 հոգի ձերբակալվել է Սիրիային սահմանակից Սանլիուրֆա գավառում:
Ձերբակալություններ են կատարվել նաև Ստամբուլում, Իզմիրում, Գազիանթեփում: