Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին մեկամսյա ժամկետում մշակել նախարարության Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

«Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե' ծնողների, թե' ուսուցիչների կողմից», - նշել է գործադիրի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG