Մատչելիության հղումներ

Թրամփը՝ Թիլերսոնին․ Ժամանակն է կենտրոնանալ արտաքին գործերի վրա


ԱՄՆ - Ռեքս Թիլերսոնը պաշտոնապես ստանձնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 1-ը փետրվարի, 2017թ․
ԱՄՆ - Ռեքս Թիլերսոնը պաշտոնապես ստանձնում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 1-ը փետրվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, ասել է, որ «ժամանակն է կենտրոնանալ արտաքին գործերի վրա»:

«Դուք ամբողջ կյանքում պատրաստվել եք հենց այս րոպեի համար», - ասել է Թրամփը Թիլերսոնին երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ՝ գովաբանելով նրա «ծավալուն փորձը» արտաքին հարցերում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ըստ Թրամփի՝ Թիլերսոնին պատրաստել են որպես ազգի թիվ մեկ դիվանագետ:

Հիշեցնենք՝ ամերիկյան Սենատը հաստատեց Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում` ձայների 56 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG