Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում տարակուսանք է հայտնում «բենզինի մեծածախ գինը մանրածախ գնին հավասարվելու» առնչությամբ:
«Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց թե չէ, մունետիկներն սկսեցին ազդարարել տնտեսության մեջ նկատելի դրական տեղաշարժերի մասին, այդ թվում՝ բենզինի գնի՝ 20 դրամով իջեցման: Բայց արի ու տես, որ այսօր բախվում ենք անպատկերացնելի մի խնդրի. բենզինի մեծածախ գինը հավասարվել է մանրածախի գնին: Ի՞նչ է սա նշանակում: Ո՞վ է այս ամենի պատասխանատուն ու մեղավորը. արդյո՞ք օլիգարխները: Թ՞ե հաշտվենք այն մտքի հետ, որ բիզնեսը մեռնում է Հայաստանում»,- տարածած հայտարարության մեջ հարցեր է հնչեցնում «Բարև Երևան» խմբակցությունը: