Մատչելիության հղումներ

Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը ձերբակալվել է


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստով անցած տարվա նոյեմբերին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձևականորեն ձևակերպել է իրեն և, 2013-ի հունվարի 1-ից մինչև 2016-ի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով մարզչի գործառույթներ, նույն ժամանակահատվածի համար իր անվամբ ելքագրել ու ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 1 միլիոն 631 հազար 566 դրամի չափով, որը յուրացրել է, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, 2013-2016 թվականների ընթացքում կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակի մարզիչների թափուր պաշտոններին ձևականորեն նշանակել են տարբեր անձանց, ստացել վերջիններիս անվամբ ելքագրված աշխատավարձերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 692 հազար 610 և 2 միլիոն 248 հազար 680 դրամի չափով՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 3 միլիոն 941 հազար 290 դրամ գումարը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա այս տարվա հունվարի 30-ին Է. Բ.-ն ձերբակալվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG