Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա առաջին կիսաեզրափակիչում


«Եվրատեսիլ-2017»-ի տարբերանշանը
«Եվրատեսիլ-2017»-ի տարբերանշանը

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակիչում:

Նույն կիսաեզրափակիչում Հայաստանի հետ կմրցեն Չեռնոգորիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը և Լեհաստանը:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 11-ին ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:

Մասնակիցների ելույթների համարները հայտնի կդառնան մարտին, երբ մասնակից բոլոր 43 երկրները ներկայացնեն իրենց երգերը:

«Եվրատեսիլ-2017»-ը անցկացվելու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո:

Հայտնի է նաև մրցույթի այս տարվա տարբերանշանը, որը կազմված է գեղեցկություն և առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական ուլունքների պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին, անհատական դիզայնը, սակայն արժևորվում է միայն ամբողջության համատեքստում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG