Մատչելիության հղումներ

Քվեբեկի մզկիթի սպանությունների կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել կանադացի ուսանողին


Ալեքսանդր Բիսոնետ
Ալեքսանդր Բիսոնետ

Կանադացի 27-ամյա ուսանող Ալեքսանդր Բիսոնետին մեղադրանք է առաջադրվել Քվեբեկ քաղաքի մզկիթում հունվարի 29-ի երեկոյան աղոթքի ժամանակ վեց մարդու գնդակահարելու կասկածանքով: Վարչապետ Ջասթին Թրուդոյի կողմից «ահաբեկչական» որակված հարձակումը իրականացնելու մեջ կասկածվող Բիսոնետը հայտնի է որպես աջ-ծայրահեղական, ով աջակցում է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին:

Ոստիկանները հունվարի 29-ի միջադեպը բնութագրել են որպես «միայնակ գայլի» հարձակում, քանի որ կասկածյալը ենթադրաբար գործել է միայնակ:

Հունվարի 30-ին Թրուդոն հայտարարել էր, որ Կանադայում 1 միլիոն մահմեդական է ապրում: -«Մենք ձեզ հետ են», - ասել է վարչապետը, - «Մենք գնահատում ենք ձեզ»:

Իր հերթին Ֆրանսիայի մայրաքաղաքի՝ Փարիզի քաղաքապետը հայտարարել է, որ այսօր կեսգիշերին Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն ի պատիվ Քվեբեկի զոհերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG