Մատչելիության հղումներ

Վրաստան-ԵՄ ոչ-վիզային ռեժիմի հարցը Եվրախորհրդարանում քվեարկության կդրվի փետրվարի 2-ին


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության կդրվի փետրվարի 2-ին: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մարժորի Վանդեն Բրոկենը:

«Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը քննարկման կդրվի և կքվեարկվի հինգշաբթի օրը: Այս պահին, երբ երրորդ երկրների հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմն արդեն իսկ գոյություն ունի, եկել է Վրաստանին վիզաների ազատականացման հարցում աջակցելու ժամանակը», - նշել է Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG