Էջմիածնում մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած կրակոցների և առևանգման գործով դատավարությունը։
Հիշեցնենք, Էջմիածնում քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, կեսգիշերին մոտ կրակոցներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։
Մանրամասներն՝ ավելի ուշ