Վեց մարդ զոհվել, ևս ութը վիրավորվել է Կանադայի Քվեբեկ քաղաքի մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ հնչած կրակոցների հետևանքով:
Տեղի ունեցածը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆիլիպ Կույարը անվանել են ահաբեկչական գործողություն և դատապարտել այն:
Երկու մարդ ձերբակալվել է:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարձակման ժամանակ մզկիթում եղել է շուրջ 50 մարդ, զոհվածները 35-ից մինչև 70 տարեկան անձինք են: