Հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը՝ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում այսօր, փետրվարի 2-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: