Մատչելիության հղումներ

Ահաբեկչության դեմ պայքարը արդարացնում չէ փախստականների մուտքն ԱՄՆ արգելելու համար․ Մերկել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում ասել է, որ ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարը արդարացում չէ փախստականների կամ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու համար: Այս մասին հայտարարել է Մերկելի խոսնակը:

Շտեֆան Զայբերթի խոսքով, Գերմանիայի կառավարությունը ցավում է ԱՄՆ՝ փախստականների և ևս 6 երկրների մահմեդական քաղաքացիների մուտքի արգելքի կապակցությամբ, և կվերանայի դրա հետևանքները Գերմանիայի այլազգի քաղաքացիների համար:

Դոնալդ Թրամփի հրամանագրով 4 ամսով դադարեցվելու է փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ժամանակավորապես կասեցվելու է Սիրիայի և ևս 6 մեծամասամբ մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, երկու երկրների առաջնորդները 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների, ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG