Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Ցալիկովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությունը


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, ով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններով, ինչպես նաև նախանշվել են հեռանկարային քայլերը:

ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրի` ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոններ են:

Վիգեն Սարգսյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելությունը և մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման հայկական օգնության հերթական խմբաքանակը», - ասված է Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG