Մատչելիության հղումներ

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում` Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ


Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը:

Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի, նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016 թվականի Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում:

Նշվել է, որ 2016 թվականի ընթացքում, ինչպես և նախորդ տարիներին, հիմնական ջանքերն ուղղորդվել են Հայաստանի միջազգային ռազմաքաղաքական դիրքերի և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաև ներգրավմանը միջազգային կայունության և անվտանգության գործողություններին:

Վերահաստատվել է, որ նախարարությունը շարունակելու է ակտիվորեն կյանքի կոչել պաշտպանության ոլորտի բարեփոխումները և իրականացնել միջազգային ռազմական համագործակցության, խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Լևոն Այվազյանը նշել է նաև, որ 2016 թվականը հատկապես առանձնացավ 1994 թվականի հաստատված եռակողմ զինադադարից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության աննախադեպ թեժացմամբ և ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողություններով:

Հանդիպման ավարտին նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի ներկայացուցիչների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG