Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ զորամասում կուրսանտ է հանկարծամահ եղել


ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զինծառայողներ, արխիվ
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի զինծառայողներ, արխիվ

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի տարածքում հանկարծամահ է եղել 19-ամյա ժամկետային զինծառայող Սարգիս Սամվելի Ափինյանը, հանգամանքները ճշտվում են:

Հաղորդելով այս մասին՝ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Սարգիս Ափինյանը զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից:

Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

«Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG