Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազն ընդունել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազության հաղորդմամբ, Հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը կարևորել է ԵՄ պատվիարկության հետ համագործակցությունը «ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու, իրավական առումով ընտրության մասնակիցների իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման հարցում»:

«Դեսպան Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին նման նախաձեռնության համար, պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանքների միջոցով օժանդակել նախընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին»,- մասնավորապես, նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Այսօր Արթուր Դավթյանն իր նստավայրում ընդունել էր նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG